Կավի հիմքով պատրաստված դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիներն, այլ նաև լավացնում են, բարելավում են պրոբլեմային մաշկի վիճակը:

9999

Սև կետիկները կարելի է հեռացնել երկու տեսակ կավի միջոցով՝ սև և սպիտակ:

Ներկայացնում եմ դիմակների երեք տեսակ, որոնք կօգնեն ձեզ ազատվել այդ խնդրից:

Կավն՝ ընդդեմ սև կետիկների

dss

1 Սպիտակ կավով և ասպիրինով դիմակ

Մեկ թեյի գդալ կավը և ասպիրինի երեք հաբը լուծեք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ: Քսեք այս դիմակը դեմքին շաբաթը երկու անգամ՝ 20 րոպեյով:

2 Սպիտակ կավով և սալիցիլային թթվով դիմակ

Խառնեք սալիցիլային թթվի՝ ջրով բացված լուծույթը կավի հետ: Քսեք խիտ շիլայանման զանգվածը դեմքին, պրոբլեմային հատվածին: Երբ դիմակը չորանա, լվացեք տաք ջրով:

3 Ինտենսիվ դիմակ սև կետերի դեմ

Բացեք, լուծեք 2-3 ճաշի գդալ սև կավը քիչ քանակությամբ խոտաբույսերի լուծույթի, արգանակի մեջ, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և մեկ կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

Կավով պատրաստված դիմակներն ակնթարթորեն կազատեն ձեզ սև կետիկներից և այլ թերություններից:

Կարևորը, որ այն հասանելի է և շատ անվնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել