Tert.am-ը գրում է.
Մոսկվայում սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» առաջատար կուսակցության ներկայացուցչության բացմամբ` հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավելի են սրվում, գրում է The Guardian-ը:
 
Ինչպես ընդգծում է բրիտանական պարբերականը` Թուրքիայի հարաբերությունները ամերիկացիների հետ ևս բարվոք չեն, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է քրդական կուսակցությանը, որը Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական կազմակերպում են համարում:

«Փակուղում հայտնված թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դեմ գնալ ԱՄՆ-ին և ՌԴ-ին ու սեփական ռազմական արշավ սկսել տարածաշրջանում, ինչը կհանգեցնի սիրիական հակամարտության աղետալի ընդլայնմանը», -գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Մոսկվայում քրդերի ներկայացուցչության բացումը Թուրքիան որպես սադրանք է դիտարկում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից տարածաշրջանում  իշխանության ընդլայնման փորձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել