Նախապես ասեմ, որ ես հարգում եմ Դաշնակցությանը ու ունեմ բազմաթիվ դաշնակցական ընկերներ, ուստի կխնդրեմ խոսքս չընդունեք սվիններով:
Այսպիսով, Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում, վերցնում է նախարարական և հավանաբար մարզպետի մի քանի պորտֆելներ: Գերատեսչությունների ու մարզերի կառավարումը հանձնելով Դաշնակցությանը՝ դրանով տվյալ բնագավառների պատասխանատվությունը նույնպես դրվում է Դաշնակցության վրա: Ես ի սկզբանե ասում եմ, որ Դաշնակցությունը պետք է գիտակցի, որ ցնակացած հաջողություն ու ձախողում հենց իրենց է վերաբերվելու, իրենց կուսակից ընկերներին է վերաբերվելու: Հետագայում չեն անցնի այն արդարացաումները թե մեզանից բան չկա կախված, նախագահը հո մենք չենք և այլն: Եթե դուք գնում եք կոալիցիա կազմելու, եթե դու կոնկրետ կարևորագույն պոստեր եք զբաղեցնելու կառավարությունում, ապա պետք է նաև գիտակցեք, որ ձեր գործողությունները կարող են լինել նաև ձեր կամքին հակառակ, կարող են լինել այնպես ինչպես ձեզ կասեն նախագահականից, բայց դա միևնույն է դա ձեզ չի ազատի սխալ քայլի պատասխանատվությունից: Հաջողություն եմ մաղթում Դաշնակցությանը պետականաշինության գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել