Շատերին են հայտնի խնձորի քացախի օգտակար հատկությունները. Այն օգնում է պայքարել ճարպակալման դեմ, խթանում է մարսողությանը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև խոլեստերինի մակարդակը: Սակայն այն օժտված է նաև այլ «տաղանդներով»:

Ձեզ եմ ներկայացնում քացախից պատրաստված բնական կոսմետիկայի մի քանի բաղադրատոմսեր:

Մազերի համար

1f3cc92bbf8a1f4b2587793622e65721-753x800

Եթե ձեր մազերը չոր են և փխրուն, խնձորի քացախը նրանց նորից փայլուն կդարձնի: Եթե դուք տանջվում եք ձեր, չափից շատ յուղոտ մազերի պատճառով, ապա խնձորի քացախը ձեզ նորից կօգնի, այդ խնդրի դեմ պայքարել:

Օգտագործման եղանակը.

Մազերին շամպուն քսեք: Հետո վերցրեք քացախը, քսեք այն մազերի ողջ երկայնքով և թողեք այդպես մի քանի րոպե: Եթե ձեր մազերը յուղոտ են, ապա քացախը քսեք նաև գլխամաշկին և մերսեք: Մի քանի րոպե հետո լվացեք սովորական ջրով:

Դեմքին՝ պզուկների առկայության դեպքում

d453809af7a0d4407a1f03fc695d31d5-689x800

Քացախը չորացնում է մաշկը և մաքրում է ծակոտիները, այն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա քացախը ձեզ կօգնի:

Օգտագործման եղանակը.

Խառնեք 50 մլ խնձորի քացախը 150 մլ ջրի հետ և լավ խառնեք: Դեմքը լավ մաքրելուց հետո քսեք քացախային զանգվածը դեմքին՝ բացառությամբ աչքերի և մերանի շուրջը: Ցանկալի է անել այս գործընթացը առավոտյան և երեկոյան:

Ոտնաթաթի սնկի դեպքում

fa5fa1132b83495227b6bbaf88a1bd26-724x800

Իր անտիսեպտիկ ազդեցության շնորհիվ, քացախը շատ լավ օգնում է պայքարել ոտնաթաթի սնկի դեմ, ինչպես նաև տհաճ հոտի դեմ:

Օգտագործման եղանակը.

Թասի մեջ ջուր և քացախ լցրեք՝ 4:1 հարաբերությամբ: Դրեք ոտքերն այդ լուծույթի մեջ 15 րոպե: Պարբերաբար կիրառելու դեպքում, դուք կբացառեք ոտնաթաթի սունկի առաջացումը և կազատվեք տհաճ հոտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել