Շատերին են հայտնի խնձորի քացախի օգտակար հատկությունները. Այն օգնում է պայքարել ճարպակալման դեմ, խթանում է մարսողությանը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև խոլեստերինի մակարդակը: Սակայն այն օժտված է նաև այլ «տաղանդներով»:
Ձեզ եմ ներկայացնում քացախից պատրաստված բնական կոսմետիկայի մի քանի բաղադրատոմսեր:
Մազերի համար
Եթե ձեր մազերը չոր են և փխրուն, խնձորի քացախը նրանց նորից փայլուն կդարձնի: Եթե դուք տանջվում եք ձեր, չափից շատ յուղոտ մազերի պատճառով, ապա խնձորի քացախը ձեզ նորից կօգնի, այդ խնդրի դեմ պայքարել:
Օգտագործման եղանակը.
Մազերին շամպուն քսեք: Հետո վերցրեք քացախը, քսեք այն մազերի ողջ երկայնքով և թողեք այդպես մի քանի րոպե: Եթե ձեր մազերը յուղոտ են, ապա քացախը քսեք նաև գլխամաշկին և մերսեք: Մի քանի րոպե հետո լվացեք սովորական ջրով:
Դեմքին՝ պզուկների առկայության դեպքում
Քացախը չորացնում է մաշկը և մաքրում է ծակոտիները, այն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա քացախը ձեզ կօգնի:
Օգտագործման եղանակը.
Խառնեք 50 մլ խնձորի քացախը 150 մլ ջրի հետ և լավ խառնեք: Դեմքը լավ մաքրելուց հետո քսեք քացախային զանգվածը դեմքին՝ բացառությամբ աչքերի և մերանի շուրջը: Ցանկալի է անել այս գործընթացը առավոտյան և երեկոյան:
Ոտնաթաթի սնկի դեպքում
Իր անտիսեպտիկ ազդեցության շնորհիվ, քացախը շատ լավ օգնում է պայքարել ոտնաթաթի սնկի դեմ, ինչպես նաև տհաճ հոտի դեմ:
Օգտագործման եղանակը.
Թասի մեջ ջուր և քացախ լցրեք՝ 4:1 հարաբերությամբ: Դրեք ոտքերն այդ լուծույթի մեջ 15 րոպե: Պարբերաբար կիրառելու դեպքում, դուք կբացառեք ոտնաթաթի սունկի առաջացումը և կազատվեք տհաճ հոտից: