Tert.am-ը գրում է.
Los Angeles Times-ը ահազանգում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում հատուկ ավազակախումբ է գործում:
Հեծանիվներով ու դիմակներով այդ խմբի թիրախը շքեղ մեքենաներն են: Այս հանգստյան օրերին նրանք արդեն 50  ավտոմեքենա են կրակի տվել: Դրանց թվում են՝ Mercedes-ներ, BMW-ներ և Porsche-ներ:
Հասցված վնասը գնահատվում է 1, 1 մլն դոլար:
Իրավապահները արձանագրել են, որ վնասված մեքենաները Բեռլինի թանկ թաղամասերից են, որտեղ վերջին շրջանում տարածքների վարձակալությունը գրեթե հնգապատկվել է՝ կազմելով 615 դոլար մեկ ք/մ-ի դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել