Tert.am–ը գրում է.

2016 թվականի սկզբից ի վեր Թուրքիայից հունական կղզիներ է տեղափոխվել ավելի քան 68 հազար մարդ: Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը (UNHCR), գրում է korrespondent.net-ը:

UNHCR-ի տվյալներով՝ միայն փետրվարի 1-ից 6-ը էգեյան ծովից թուրքական ափամերձ հատվածից Հունաստան է անցել ավելի քան 2870 մարդ: 

Հունաստան հունվարից 1-ից մինչև փետրվարի 6-ը ծովով Թուրքիա ժամանած ներգաղթյալների մեծ մասը, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայից է (55%): 25 տոկոսը Աֆղանստանի քաղաքացի է, 11 տոկոսը՝ Իրաքի, ևս 3 տոկոսը՝ պակիստանցի: Բացի այդ հաղորդվում է, որ տարվա սկզբից ի վեր ծովով անցնելու ժամանակ մահացել կամ անհայտ կորել է առնվազն 366 մարդ: 

Գրեթե բոլոր ներգաղթյալները Հունաստանից մեկնում են այսպես կոչված բալկանյան ճանապարհով դեպի Ավստրիա և Գերմանիա: Հունա-մակեդոնական սահմանին այժմ 5-ից 7 հազար փախստական սպասում է Մակեդոնիա մտնելու հնարավորությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել