Տենաս մեր Մեծերը Ձիրավում, Ավարայրում, Ներսեհապատում, Սարդարապատում կամ ասենք Արցախում զոհվելուց գիտեին, որ 21-րդ դարում ֆեսբուկա լինելու ու շատ <<իսկական հայորդիներ>> ինքնահաստատվելու խնդիր են ունենալու և իրենց` հայրենիքի համար զոհվածներին, անվանելու են ջհուդի վաստակներ, անարժեք քրիստոնեաներ կամ հակահայեր, որոնք հիմարաբար մնացել են քրիստոնեա և չեն հասկացել, որ դրանով դավաճանել են իրենց արմատներին ու հայրենիքը... տենաս մեր Մեծերը զգում էին, որ իրանք ոչթե հայ են այլ ջհուդի հակահայ պլանների իրականացնողները?
Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ 21-րդ դարում ու ի շնորհիվ 《իրական հայ》տղեքի հասկացել եմ, որ ետ կռված ու զոհված հայերը հայ կոչվելու իրավունք չունեն... ապրեք զարգացած ու գիտուն իմ սերնդակիցներ, դուք, որ չլնեիք մենք մեր երեխեքին Վարդանով, Դավիթ Բեկով ու Մոնթեով էինք դաստիարակելու... այնինչ արդեն կդաստիարակենք նորովի, նոր հայացքներով ու 《հայեցի》...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել