Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները Ամստերդամ-Մոսկվա չվերթի մաքսային ստուգման ժամանակ կանգնեցրել են ռուս ուղևորներից մեկին, ով փորձում էր անօրինաբար 43 սողուն անցկացնել սահմանով:

 

Այս մասին հաղորդվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության կայքում:


Մաքսային ծառայության տեսուչը  ուղևորի ճամպրուկում տարբեր տեսակի 10 մողես և 3 կրիա է գտել:

 

Նշվում է, որ կրիաները  ստվարաթղթե տուփերում են տեղափոխվել, իսկ մողեսները`  պլաստիկե բաժակներում: Կենդանիները Մոսկվա են ուղարկվել Մեքսիկայից` Հոլանդիայով անցնող տարանցիկ չվերթով:


Տղամարդու խոսքով` նա կենդանիներին ձեռք է բերել շուկայից բուծման նպատակով:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել