Tert.am-ը գրում է.
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները Ամստերդամ-Մոսկվա չվերթի մաքսային ստուգման ժամանակ կանգնեցրել են ռուս ուղևորներից մեկին, ով փորձում էր անօրինաբար 43 սողուն անցկացնել սահմանով:
Այս մասին հաղորդվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության կայքում:
Մաքսային ծառայության տեսուչը ուղևորի ճամպրուկում տարբեր տեսակի 10 մողես և 3 կրիա է գտել:
Նշվում է, որ կրիաները ստվարաթղթե տուփերում են տեղափոխվել, իսկ մողեսները` պլաստիկե բաժակներում: Կենդանիները Մոսկվա են ուղարկվել Մեքսիկայից` Հոլանդիայով անցնող տարանցիկ չվերթով:
Տղամարդու խոսքով` նա կենդանիներին ձեռք է բերել շուկայից բուծման նպատակով: