Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ում ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն առաջարկեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ստիպված չի համաձայնել դառնալ Օմբուդսմենի թեկնածու: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ առաջարկել է Արման Թաթոյանի թեկնածությունը. խմբակցությունը համաձայնության է արժանացրել:

Թաթոյանը լրագրողների հարցրերին հիմնականում չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ ինքը դեռևս թեկնածու է, և հարցը պետք է քննարկվի հանձնաժողովի նիստում:

«Այս պահին նոր է որոշվել, ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու: Մանրամասն կպատասխանեմ»,- նշեց նա:

Հարցին՝ կարողանալո՞ւ է դիմադրել իշխանությունների ճնշումներին, լինել օբյեկտիվ, Օմբուդսմենի թեկնածուն պատասխանեց. «Այո, ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել՝ Օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան: Բայց մանրամասն կպատասխանեմ ձեր հարցերին հետո: Պատրաստ եմ քննարկել լրագրողների հետ հարցը, բաց լինել աշխատանքի ընթացքում, պարզապես այս պահին ճիշտ կլինի, որ սպասենք հանձնաժողովում համապատասխան քննարկումներին»։

Նա հիշեցրեց, որ շուրջ 7 տարի աշխատել է ՄԻՊ գրասենյակում և լիարժեք պատկերացնում է՝ ինչ աշխատանք է իրեն սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել