Tert.am-ը գրում է.

Փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած, կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, դիմակավորված և սառը զենքերով զինված 2 անձինք ավազակային հարձակում են կատարել Հարություն Բ.-ի տան վրա, կպչուն ժապավենով կապել նրան բազկաթոռին, դանակով մարմնի տարբեր մասերում պատճառել վերը նշված վնասվածքները, տնից և հարակից խանութ-սրահից կատարել հափշտակություն:
Հարություն Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը` 1985 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1987 թ. ծնված Մհեր Բ.-ն, որոնք Մեղրի-Կապան ճանապարհահատվածից բերման են ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել