Օրերս ՌԴ-ն Մոնղոլիային ներեց 172 մլն ԱՄՆ դոլար պարտքը: Վերջին տարիներին ՌԴ-ն տարբեր երկրների ներել է շուրջ 140 մլրդ ԱՄՆ դոլար պարտք։ Այս առումով շատերն ասում են, որ, տեսեք, ՌԴ-ն մյուսներին ներում է, իսկ մեզ՝ ոչ։
Ես չէի ուզի, որ ՌԴ-ն մեզ որևէ պարտք ներեր, քանի որ վստահ եմ, որ ներումներն այդ պետությունների սիրուն աչքերի համար չի, որ արվում են, ու վստահ եմ, որ դրա դիմաց ՌԴ-ն ստանում կամ, որ ավելի հավանական է, տիրանում է որոշակի բաների, կլինի դա գույք, համաձայնություն և այլն, որն էլ լինում է ներման գինը։ Ի դեպ, որպես կանոն այդ գինն ավելին է լինում, քան ներվող գումարը։
Մենք նման դառը փորձեր ունենք՝ գույք պարտքի դիմաց, ԵՏՄ անդամակցություն և այլն։ Վերջինի դեպքում, իհարկե, գումար չի ներվել, բայց ներվել կամ տրվել են մի շարք այլ բաներ, որոնք ավելի թանկ են նստել ու դեռ նստելու են մեր պետության վրա, ինչպես, օրինակ, գործող իշխանության կյանքի երկարացումը` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Այնպես որ, հարգելիներս, ՌԴ-ն թող իրեն պահի իր գումարներն էլ, իր ներումներն էլ։ Շատ ավելի լավ կլինի, որ մենք կարողանանք այնպիսի տնտեսություն ու այնպիսի պետական ինստիտուտներ կառուցել, որ ստիպված չլինենք նայել սրա-նրա ձեռքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել