Tert.am-ը գրում է.

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիային: «Իշխանությանը օգուտ է ունենալ ՀՅԴ-ին իր շարքում՝  որպես երաշխիք մեծամասնություն կազմելու, իսկ ՀՅԴ-ի համար բարենպաստ պայման է՝ մեծացնել իր ազդեցությունը քաղաքական դաշտում և իշխանական կառույցներում»,- ասաց նա:


Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ՀՀԿ-ն ունի 70 պատգամավոր, որից մեկ երրորդը մեծամասնականով է անցել: «Մեծամասնականի ոչնչացումը բերում է նրան, որ «Հանրապետականի» համար միայն համամասնականով հարցականի  տակ է դրվում այդքան թվով պատգամավորներ ունենալու հարցը»,- ասաց նա:


Նա նկատեց, որ այն կուսակցությունները, որոնք դուրս են եկել կոալիցիայից նրանց պատգամավորների թիվը ԱԺ-ում պակասել է:


Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ՀՀԿ-ի ազդեցության դաշտն ամենամեծն է՝ շուրջ 50 տոկոս, ԲՀԿ-ի ազդեցության դաշտը 20 տոկոս է, իսկ ՀՅԴ-ինը՝ 10 տոկոս: «Բոլոր կուսակցությունները լուրջ են վերաբերում գալիք խորհրդարանական ընտրություններին, որովհետև դրանից է կախված նրանց ապագա ճակատագիրը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել