Tert.am–ը գրում է.

Apple ընկերությունը հայտնել է, որ իր նոր արտադրանքներից երկուսը ներկայացնելու է մարտի 15-ին:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով 9to5mac աղբյուրը, այդ օրը կայանալու է iPhone 5se սմարթֆոնի և iPad Air 3 պլանշետի, ինչպես նաև  Apple Watch  ժաացույցի նորացված տարբերակի շնորհանդեսը:

Դա կլինի ամերիկյան տեխնոլոգիական ընկերության արտադրանքների առաջին շնորհանդեսը 2015-ի սեպտեմբերից ի վեր:

Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ iPad Air 3-ը ներկայացվելու է մարտին: Ըստ աղբյուրի  հաղորդումների` 3-րդ սերնդի iPad Air-ը ներկայանալու է 4K էկրանով:

Օրեր առաջ հրապարակված աղյուսակի համաձայն` Apple-ը կրկին ճանաչվել էր ամենաթանկարժեք ապրաքանիշը համաշխարհային շուկայում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել