ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Ֆրենկ Սինատրայի «Իմ ճանապարհը» երգն արգելված է Ֆիլիպիններում: Սա չգրված օրենք է: Ստեղծագործության երաժշտության շուրջ ծավալված վեճերը սպանությունների պատճառ են դարձել: Այս ֆենոմենը նույնիսկ հայտնի է «Սպանություն. իմ ճանապարհը» անունով:

ՃԱՊՈՆԻԱ։ Ճապոնիայի նման երկրում, որտեղ միայն Տոկիո քաղաքը հայտնի է իր գիշերային կյանքով, արգելված է պարել գիշերային ակումբներում: Հիմա բուռն պայքար է ընթանում օրենքը չեղյալ հայտարարելու համար` հաշվի առնելով, որ 2020 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն այստեղ:

ՄԱԼԱՅԶԻԱ։ Մալայզիայում 2011 թվականից արգելված է դեղին գույնի հագուստ կրելը, նույնիսկ որևէ աքսեսուար ունենալը: Պատճառն այն է, որ ժամանակին դա եղել է ընդդիմադիր կողմի ակտիվիստների խորհրդանիշ գույնը:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ։ Սաուդյան Արաբիայում կանայք կարող են մեքենա վարել, օրենքը չի արգելում: Սակայն արգելված է կանանց վարորդական իրավունք տալ:

ՃԱՊՈՆԻԱ։ Ճապոնիայում օրենքով արգելված է գիրանալը: Օրենքն ընդունվել է 2008 թվականին, երբ ճարպակալումն այս երկրում լուրջ խնդիր էր դարձել: Օրենքը պարտադրում է, որ բոլոր ընկերությունները տարին մեկ անգամ չափեն իրենց 40-74 տարեկան բոլոր աշխատակիցների իրանը: Տղամարդկանց դեպքում թույլատրելի սահմանը 85 սմ է, կանանց դեպքում` 90 սմ: Օրինախախտները պետք է անմիջապես նիհարեն, հակառակ դեպքում տվյալ ընկերությունը պետք է զբաղվի այդ հարցով:

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ։ Հիտլեր, Լյուցիֆեր, Մեսսիա և սև 99 անուններով արգելված է կնքել նորածիններին Նոր Զելանդիայում: Օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականից: Նորածիններին այդ անուններով կնքելիս ծնողները ենթարկվում են պատասխանատվության:

ՖՐԱՆՍԻԱ։ Առաջին հայացքից անմեղ թվացող համբույրը մի շարք երկրներում համարվում է պատժելի արարք: Արդեն 100 տարի է, որ Ֆրանսիայի օդանավակայններում արգելված է համբուրվել: Հասարակական վայրերում համբուրվելը Դուբայում նույնպես անպատիժ չի մնա: Մալայզիայում համբուրվելու համար պետք է ունենալ մոտ 75 ԱՄՆ դոլար: Տուգանքն այդքան է: Իսկ Ինդոնեզիայում գումարով հարցը չի լուծվում: Համբուրվելու համար սահմանված է պատիժ` տասը տարի ազատազրկում:

ԻՊ։ Դե իսկ ինքնահռչակ Իսլամական պետության մեջ այնքան բան է արգելված, որ դժվար է թվարկել: Ընդ որում, դուք կարող եք պատժվել բազմաթիվ բաների համար, որոնք, չգիտեիք էլ, թե արգելված են: Վերջերս գլխատվեցին մի քանի պատանիներ, ովքեր համարձակվել էին հեռուստացույցով ֆուտբոլ դիտել:

ԱՄՆ։ ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում օրենքով արգելված է ատամի խոզանակներ վաճառել շաբաթ օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել