ИменаՌուսական «Совершенно Секретно» պարբերականի թղթակից Օլգա Դմիտրիեւան իր «Վոլկ Կուրիցինից մինչեւ Միկրոն» հոդվածում ներկայացնում է, թե ինչպես են հին սլավոնացիները, ռուսներն անվանակոչել իրենց երեխաներին, ինչ սկզբունքով, ինչպիսի զարգացում է ապրել այդ ամենը եւ այլն: Անչափ հետաքրքիր հոդվածին կարելի է ծանոթանալ 


Պարզապես մեջբերեմ  հետհեղափոխական Ռուսաստանի մասին վկայող մի հատված, երբ լրագրողը պատմում է, թե ինչպես եւ ինչպիսի անուններ ծնվեցին` առաջանալով հեղափոխական լոզունգներից, պետական հիմնարկների անուններից եւ այլն:   

Например, Икки (Исполнительный Комитет Коммунистического Интернационала), Кро (контрразведывательное отделение), Роблен (родился быть ленинцем), Ремизан (революция мировая занялась), Реввола (революционная волна), Тролен (Троцкий, Ленин), Винун (В.И. Ленин не умрёт никогда), Компро (коммунизм, пролетариат), Диамара(диалектический материализм), Ревдит (революционное дитя), Лорикэрик (Ленин, Октябрьская революция, индустриализация, коллективизация, электрификация, радиофикация и коммунизм), Оюшминальда (Отто Юльевич Шмидт на льдине), Лориэкс (Ленин, Октябрьская революция, индустриализация, электрификация, коллективизация, социализм), Польза (помни ленинские заветы) и Силен (сила Ленина). Последнее имя звучало особенно пикантно, так как силенов в искусстве отождествляли с сатирами и обычно изображали в виде уродливых, абсолютно непристойных существ с лошадиными хвостами и копытами. Давали несчастным детям и такие имена, как Цас(центральный аптечный склад), Крармия (Красная армия), Райтия (районная типография) и совсем просто, без сокращений – Артиллерийская академия, Серп-и-Молот, Догнат-и-Перегнат.  

Ռուսական փորձը հաշվի առնելով (մեր երկրում սիրում են ռուսներին)՝ Հայաստանում էլ, չնայած հեղափոխություն այդպես էլ չեղավ, կան բոլոր հեռանկարները` քաղաքական նվիրվածություն ցուցաբերելու եւ երեխաներին այնպիսի անուններով կոչելու, ինչպիսիք են մոտավորապես.
Ազարդաշ (Ազատություն, արդարություն, դաշնակցություն)
Մերվանախ (Մեր Վահանը նախագահ)
Հ(ը)նչեդ (Հին ընկերները չեն դավաճանում)
Դեպարհա (Դեպի արդար Հայաստան)
Առըհա (Առաջ, Հայաստան)
Իկիժո (Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է)
Մեսենտ (Մեկ ա` Սերժն  ընտրվելու ա)
Կառբեր (Կառուցենք բարգավաճ երկիր)
Կառոե (Կառուցենք օրենքի երկիր)
Ադիչիս (Ադիբերկյանը չի սխալվում)
Ամիհ (Ամեն ինչ հնարավոր է)
Տեքոժառ (Տեր եղիր քո ժառանգությանը)
Պապամիվ (Պայքար, պայքար մինչեւ վերջ)
Հաղթեն (Հաղթելու ենք)
Լելեւա (իգական անուն` Լեւոն, Լեւոն վանկարկումներից)
Միաթեհարպա (Միասնական թեկնածուի հարցը ապուշություն է, իգական անուն)

Հարգելի ընթերցող, ինքդ կարող ես շարունակել այս շարքը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել