Հանրային հեռուստատեսությունը (ներողություն արտահայտությանս համար) ժամանակին կոչվում էր Հայաստանի պետական հեռուստատեսություն(ՀՊՀ), բայց նախորդ իշխանությունների միջգալակտիկական մասշտաբների հասնող մտքի թռիչքի շնորհիվ այն վերանվանեցին Հանրային: Նախորդ իշխանություններ ասելով ես Լեւոնին նկատի չունեմ, ես ընդհանրապես Լեւոնին նկատի չեմ ունենում (էս ինչ վատ բաներ ենք հիշում էսօր` Հ1, Լեւոն…): Մի խոսքով, ՀՊՀ-ն դարձավ ՀՀՀ, համ էլ գոլդ ա, իսկ մեր ղեկավարների խելքը գոլդ բաների համար իրենցը չի :
Էդ ժամանակ համապատասխան մարմինները որոշեցին, որ TV-ն պետք է անվանել Հանրային, որպեսզի հանրությունն այն իրենը համարի (կայֆ ա, չէ՞)... Բայց էդ համապատասխան մարմինները (տեսնես չեն նեղանու՞մ, որ իրենց համապատասխան մարմին ես ասում, ես օրինակ կնեղվեի) հաշվի չառան, որ վերանվանելուց բացի պիտի նաեւ վերաորակավորեն… Գոնե մի բան անեին` էդ անտերը մի կես տոկոս համապատասխան լիներ անվանը, գոնե մի բանն իսկականից հանրությանը լիներ : Չնայած` հանրության շերտեր կան, որ լրիվ բավարարված են իրենց բաժին Հ1-ից : Տնային տնտեսուհիների մի ստվար զանգված իրեն լիովին բավարարված, ես կասեի գերբավարարված ու գնահատված է զգում <<Աննա-մաննայով>>, մեր ռազմատենչ տղերքի էրեկցիայի հարցն էլ են լուծում շաբաթը կես անգամ մի հատ գոռվարդանյանոտ կինո ցույց տալով, շախմատը կա ու կա (կամ կար ու կար, վաղուց չեմ տեսել)… Իսկ մեր հասարակության ձեռնաշարժ-օնանիստ զանգվածի համար գոյություն ունի աշխարհի ամենաանաչառ ու ամենահավաստի ՀԱՅԼՈՒՐԸ… Ինչու՞ օնանիստների… Ասեմ… Որովհետեւ միայն օնանիզմով զվաղվելու ժամանակ է ամեն ինչ այնպես թվում, ինչպես կցանկանայիք, որ լիներ… Մեկ էլ Հայլուրի… Բայց դե մեղադրելու չի… Մարդիկ մեր երազած Հայաստանն են ցույց տալիս, որ թշնամին տեսնի ու մանթռաշից քաքի տակը… Հիմա առաջարկ… Եկեք փակենք Հ1-ն ու շաուրմայանոց բացենք… Շաուրմայի գործն էլ ա լուրջ փող բերում, տղերք... Մի հատ <<Գեներալի աղջիկ>> ա, ես կխոսամ, ուրիշ ալիքով ցույց կտան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել