Հայրենասիրությունը Հայաստանի խորհրդարանում կամ տեղական մամուլում Ալիևների հասցեին քֆուր անելը չէ, հայրենասիրությունը նման հարթակներում հաղթելու ունակությունն է: Բոլոր հնարավորությունները կային, որ բանաձևը տապալվեր, սակայն դա տեղի չունեցավ Հեղինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության անգործունակության պատճառով: Լավ է, որ պատվիրակության մեջ գրագետ մարդիկ էլ կան, թե չէ մյուս բանաձևը նույնպես կարող էր ընդունվել: Չնայած, իմ գնահատականով, մյուս բանաձևն այնքան անհամաչափ և միակողմանի էր, որ ընդունվելու որևէ շանս չուներ. էստեղ էլ բախտներս բերում է, որ մեր հակառակորդներն անգրագետ են: Մյուս կողմից տեսնում ենք, որ «Սարսանգի» դեպքում ԵԺԿ պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ ԵԺԿ անդամ է, իսկ Ադրբեջանից և նույնիսկ Թուրքիայից այնտեղ անդամ կուսակցություն չկա:
Ի դեպ, բանաձևի վտանգավորությունն էկոլոգիական խնդիրները չէ, այլ բառապաշարը, որն օգտագործվել է, իսկ մերոնք չկարողացան հայերի ֆիզիկական բնաջնջման վտանգը հակակշռել ադրբեջանցիների ջրային խնդիրներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/548632058619960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել