Հանրապետական կուսակցությունը ԱԺ ընտրությունների ժամանակ հավաքեց ընդամենը 44 տոկոս: Այդ այն դեպքում, երբ քարոզարշավը անձամբ Սերժ Ազատիչն էր տանում, և մեծամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր Հանրապետական թեկնածուներն ու նրանց «շրջապատը» լծված էին ձայն հավաքելու, առնելու գործին, երբ շրջանառության մեջ էին դրված կեղծ անձնագիրները ու շրջիկ խմբերը: Էսքանից հետո մի՞թե կարելի է 2013 թվականի ընտրությունները կանխորոշված համարել, այն դեպքում, երբ նախագահական ընտրություններին հասարակության վերաբերմունքը շատ ավելի լուրջ է և իշխանական թեկնածուի ձայն «հավաքելու» շանսերը՝ շատ ավելի փոքր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել