Ստյոպա Սաֆարյանը նորից իր հիմնական, ես կասեի՝ միակ հարթակում՝ ֆեյսբուքում, որոշակի հոդաբաշխ մեկնաբանություններ է արել՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված:

Քաղաքական գործչի այս սիմուլյատորն ինչ-որ հասարակական նախաձեռնության լոգո է տարածել, որի անվանման մեջ կա «քաղաքացիական» բառը, ու շտապել է դա կապել ՔՊ-ի անվան հետ: Ուզում եմ Սաֆարյանի գրառման կտորը մեջբերել, որպեսզի պարզ լինի, նոր անցնեմ բուն ասելիքիս. «էս ռուսական պրոյեկտի գուբերնատորն ո՞վ է: Զարմանալի պատահականությամբ, թե՝ ոչ, այս խմբի երիտասարդներն ընդգծված հակաարևմտամետ են... Անվանումից ելնելով հարցնեմ՝ սա կապ ունի՞ «Քաղաքացիական պայմանագիր. կուսակցության հետ»:

Այստեղ խոսքն ընդհանրապես չի գնում նրա մասին, որ հարց է հնչեցրել Սաֆարյանը, այլ այն, թե ինչ մեկնաբանություններից հետո է հնչեցնում այդ հարցը: Այսինքն՝ ինչ է նշանակում՝ «ո՞վ է այս ռուսական պրոյեկտի գուբերնատորը»: Նախ՝ ՔՊ-ն ռուսական պրոյեկտներին ու առհասարակ նախաձեռնություններին ու գրանտային ծրագրերին գուբերնատոր չի կանգնում: ՔՊ-ին ձեր արևմտամետ-ռուսամետ հետույքապատռտոցներին չփորձեք խառնել: Եվ երկրորդ, պարո՛ն Սաֆարյան, չփորձեք ՔՊ-ի անունը շփոթել անհայտ ուղղվածությամբ ՀԿ-ների, հիմնադրամների ու կառույցների հետ, որոնք պարտադիր լինում են ինչ-որ մեկի կամակատարն ու դենշիկը:

Որտեղի՞ց ընդհանրապես վերցրեցիք, որ սա ինչ-որ կերպ կարող է կապ ունենալ ՔՊ-ի հետ: Պարո՛ն Սաֆարյան, հիմա ի՞նչ, ինչքան «քաղաքացիական» բառով արտահայտություն տեսնեք, պետք է կապեք ՔՊ-ի հե՞տ: Դե էդ դեպքում «ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի» մեջ էլ կա «քաղաքացիական» բառը: Հիմա ի՞նչ. սա էլ է՞ ՔՊ-ի հետ կապված: Անկեղծ՝ ծիծաղելի է: Այսքան հապճեպ, առանց երկար-բարակ մտածելու մեկնաբանություններ է անում մի մարդ, ով արդեն շատ վաղուց քաղաքականության դուռը դրսի կողմից փակել է:

Ի դեպ, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա խադավիկ հարևանիս և մեր շենքի աղբահանությունն իրականացնող բանվորներից մեկի անունն էլ է Ստյոպա, կարո՞ղ է՝ ինչ-որ կապ ունեք իրար հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել