Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ կարող ենք փաստել մի իրավիճակ, երբ իշխանությունը ունի առանց որևէ պրոբլեմի 100%-անոց վերարտադրման հնարավորություն: Այս առումով իսկապես 2013թ. նախագահական ընտրությունները յուրահատուկ են` քաղաքական ծանրակշիռ և ոչ մի ուժ չի առաջադրում իր թեկնածուին, որն էլ առաջադրելու է (ասենք երկրորդ, երրորդ համարներին), դա ուղղակի ձևական բնույթ է կրելու և դա էլ միայն վերջնականապես չտապալվելու համար:
ՀՀ քաղաքական ուժերը հասկացել են, և ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, իշխող կուսակցությունը մեր իրականության մեջ անպարտելի է: Ինչպես ասում են.
- Դժբախտ է այն ազգը, որը հերոս չունի, կրկնակի դժբախտ է այն ազգը, որը հերոսի կարիք ունի: Ցավոք սրտի, մեր ազգը հայտնվել է հերոսի փնտրտուքի ծանր ճանապարհին: Հերոս, որը կարող է իր վրա վերցնել և լուծել ազգի խնդիրները:
Հ.Գ. Քաղաքական դաշտի անապատացումը բնորոշ է ավելի շատ ավտորիտար պետություններին, իսկ ստեղծված իրավիճակը միայն ամրապնդելու է ավտորիտարիզմի հիմքերը մեր երիտասարդ պետության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել