Օզբիլիսի տեղափոխությունը թուրքական ակումբ չի կարող ունենալ մարզական որևէ նպատակ: Նախ նրա համար, որ Օզբիլիսն այն խաղամակարդակի վրա չէ այժմ, և դժվար է հավատալ, որ թուրքական ակումբն ի դեմս նրա մեծ համալրում է սպասում: Սա մեծ քաղաքական ենթատեքստ ունի: Տեսանյութը դիտելիս կարելի է հասկանալ, թե ինչ հետաքրքիր և ոչ ֆուտբոլային խաղեր են սպասվում մեզ: Հային Թուրքիայում դիմավորում են մեծ խանդավառությամբ: Սա ի ցույց աշխարհի, որ թուրքը հային չի ատել, չի ատում և պատրաստ է նույնիսկ գրկաբաց ընդունել Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկին՝ ծափողջյուններով և մնացած իրա թաշախուստով: Այս տեղափոխությունից միմիայն կարելի է վախենալ, ոչ թե ուրախանալ:

Հ.Գ. Այս հիմար խաղի կուտը կերել են ոչ միայն հասարակ երկրպագուները, այլև իրենց մեկնաբաններ հռչակած մի խումբ ֆուտբոլային գիտակներ և մի շարք ֆուտբոլային չինովնիկներ՝ պաշտպան կանգնելով Արասի սուրբ գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել