Մարիամ Սմբատյանի պատասխանը Կամո Թովմասյանին

«Ուրեմն լսի, այ լկտի, լա՞վ ես լսում, գրի, ինչ ուզում ես, թքած ունեմ քո վրա: Ես Ձեզ ոչինչ չեմ ասել… եթե Դուք գրեք, Ձեզ հետո վատ չզգաք, որ Ձեր նկարով շատ վատ քոմենթներով ինչ-որ բան հայտնվի: Եթե գրեք, հետո չփոշմանեք»,- բլոգեր, հաղորդավար Կամո Թովմասյանն ասել է լրագրողուհուն:

Հետաքրքիր է, գիտե՞ք: Եթե նրան վիրավորեր լրագրողը, հիմա համահայկական ողբ էր դրել: Ամեն դեպքում ուզում եմ հասկանամ, թե այդ ինչի՞ վրա է վեր-վեր ցատկելով Կամոն վիրավորել լրագրողուհուն:
Ու ինչի՞ց է, որ սրա նման թափթփուկ կլոուններն ու բոլորիս ուշադրության հետևանքները, կրկնում եմ, բոլորիս ուշադրության հետևանքները (մեր ուշադրության շնորհիվ են հասել այս ամենին) իրենց վերապահում են էնպիսի փողոցային ու «լակոտական» բառապաշարով խոսել լրագրողների հետ, կարծես թե Լեոնարդո Դի Կապրիոն էր, իսկ էս լրագրողն էլ իր շրջապատից էր: Այնպիսի մեծ կարծիք ունեն սրանք իրենց մասին, քեզ թվում է, թե հոլիվուդը նոր են գրավել:

Տո ա՛յ Էլ-Սքայի բոմժ, ա՛յ Դար 21-ի չսպասված հյուր, այ էլիտար Գագիկ Շամշյան, էդ քեզ ո՞ւմ տեղն ես դրել, կարող ա՞ հանկարծ հոլիվուդյան աստղ ես դառել ու սենց բաներով էլ ուզում ես հայտնվել հոլիվուդյան սկանդալի էպիկենտրոնում, վրեքներս խաբար չկա: Դու ո՞վ ես դառել, որ լրագրողուհուն վիրավորում ես:

Ուրեմն ինձ լսի, ա՛յ բիգուձի, լավ ե՞ս լսում, գրում եմ՝ ինչ ուզում եմ ու թքած ունեմ, թե ինչ կանես: Նկարս ես տարածելո՞ւ, ա՜խ, ինչքան կարաս շատ ու ինչքան boyfriend ունես, կասես, որ տարածեն, բոլորով կպեք, որ լավ տարածվի: Ու վերջում, ի՞նչ ա նշանակում՝ «նկարներդ վատ մեկնաբանությունով կտարածեմ»: Կներեք արտահայտությանս համար, բայց դու ո՞ւմ կամ որ քլաբի դռան շունն ես, որ անծանոթ աղջկա նկար տարածես, ու գիտե՞ս՝ ինչի եմ նման ձև խոսում, որովհետև էնքան են քեզ պես հղփացած լաչառներին, հոգով աղքատ-հպարտներին, աստղայինը տարած-բերածներին բանի տեղ դրել, որ էս օրին եք հասել:

Ի՞նչ է հարցրել, որ տենց օրգազմ ես ապրել, ա՛յ դեռահաս շոուբիզնեսմեն, ոչ մեկ քեզ բարոյական իրավունք չի տվել վիրավորելու էդ աղջկան, իսկ ես քեզ վիրավորում եմ նրա համար, որովետև քեզ համար ընդունելի է անծանոթներին վիրավորելը: Դե ես էլ, Կամ ջան, ինչպես ասում են՝ օգտվում եմ առիթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել