Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Լիկիան գյուղի բնակիչների 56 տոկոսը կովկասյան ծագում ունի: Նման արդյունքներ են գրանցվել ԴՆԹ փորձաքննության արդյունքում, հայտնում է Telegraph-ը:
Գյուղի բնակիչների մեծ մասը կապուտաչյա է, հանդիպում են անգամ շիկահերներ: Ենթադրվում է, որ «կովկասցի» չինացիները Հռոմեական կայսրության կորած լեգեոնի ժառանգներն են:
Գիտնականները կարծում են, որ Ք.Ա. 53 թվականին Խառանի ճակատամարտից հետո Մարկոս Կրասոսի՝ պարթևներից և հայերից կրած ծանրագույն պարտությունից հետո որոշ լեգեոններ գերեվարվել են, ապա ուղարկվել դեպի արևելք և, ըստ ամենայնի, հաստատվել են Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում: Միևնույն ժամանակ նշվում է, որ գյուղում հայտնաբերվել են հռոմեական մետաղադրամներ և զենք, որը խոսում է «կորուսյալ լեգեոնի» առասպելի իրական լինելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել