Ողորմի՛ր ինձ, ո՛վ Աստված, դու, որ այնքան ողորմած ես.
քո անսահման գթությամբ ների՛ր ինձ իմ հանցանքը:

Ինձ ամբողջությամբ մաքրի՛ր իմ անօրենությունից
և սրբի՛ր ինձ իմ մեղքից:
Գիտեմ, հանցանք գործեցի,
մեղքս մտքիցս բնավ չի ելնում:
Քո, միայն քո դեմ մեղանչեցի, Տեր,
գործեցի այն, ինչ որ չարիք ես նկատում:

Ուստի արդար ես, ինչ վճիռ էլ որ արձակես.
իրավացի ես, ինչ պատիժ էլ որ սահմանես:

Ուստի ներումիդ ցողով սրբի՛ր ինձ, և ես կմաքրվեմ,
լվա՛ ինձ, և ես ձյունից ավելի մաքուր կլինեմ:

Ցնծությունն ու ուրախությունը վերադարձրո՛ւ ինձ,
և տառապած ոսկորներս կցնծան:

Նկատի մի՛ առ մեղքերս,
ների՛ր բոլոր հանցանքներս:

Մաքուր սի՛րտ հաստատիր իմ մեջ, ով Աստված,
նոր և ուղիղ հոգի՛ դիր իմ ներսում:
(Սաղմոսներ 50:1-4, 7-10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել