Ողորմի՛ր ինձ, ո՛վ Աստված, դու, որ այնքան ողորմած ես.
քո անսահման գթությամբ ների՛ր ինձ իմ հանցանքը:
Ուստի արդար ես, ինչ վճիռ էլ որ արձակես.
իրավացի ես, ինչ պատիժ էլ որ սահմանես:
Ուստի ներումիդ ցողով սրբի՛ր ինձ, և ես կմաքրվեմ,
լվա՛ ինձ, և ես ձյունից ավելի մաքուր կլինեմ:
Ցնծությունն ու ուրախությունը վերադարձրո՛ւ ինձ,
և տառապած ոսկորներս կցնծան:
Նկատի մի՛ առ մեղքերս,
ների՛ր բոլոր հանցանքներս:
Մաքուր սի՛րտ հաստատիր իմ մեջ, ով Աստված,
նոր և ուղիղ հոգի՛ դիր իմ ներսում:
(Սաղմոսներ 50:1-4, 7-10)