Հայաստան աշխարհի քաղաքական դաշտը էվոլյուցիոն ճանապարհով և առանց ցնցումների վերածվել է «քաղաքական անապատի»: Անապատ, որտեղ միակ այսպես ասած օազիսը իշխանությունն է: Ստեղծված իրավիճակը միգուցե իշխանական տեսանկյունից ընդունելի է, սակայն հարկ է նշել, որ իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետության համար միանշանակ կործանարար է: Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային միության փլուզումից հետո այդպես էլ չկարողացավ «ժողովրդավարական ռելսերի» վրա կանգնել: Հաշվի առնելով մեր անապատացած քաղաքական դաշտը՝ Հայաստանը լավագույն դեպքում կարող ենք դասել ավտորիտար պետությունների շարքին, որտեղ, չնայած մի շարք քաղաքական ուժերի առկայությանը, միայն մեկն է ամեն կերպ վերարտադրվում:
Որպես վերոնշյալի իրեղեն ապացույց կարելի է ներկայացնել վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հայտարարեցին 2013թ. նախագահական ընտրությունններին չառաջադրվելու իրենց որոշման մասին:
Սա իհարկե չի նշանակում, որ նրանք չեն ցանկանում փոխել ստեղծված իրավիճակը, այլ նշանակում է, որ նրանցից և ոչ մեկը հնարավոր չի համարում քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխությունը, իսկ ժողովրդին մսաղացի բերան տանելը ևս անընդունելի է:
Հ.Գ. Ժողովրդավարական պետությունը առանց առողջ ընդդիմության և ազատ մրցակցության դատապարտված է կործանման կամ լավագույն դեպքում ավտորիտարացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել