Արտահանման ծավալների ավելացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից է հանդիսանում մաքսակետերում հերթերի գոյացումը: Այս խնդրի լուծումը կարող է էական ազդեցություն ունենալ արտահանման ծավալների ավելացման գործընթացում:
Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը մեր երկրի կարևորագույն տնտեսական գործընկերն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելով` հարաբերություններն էլ ավելի սերտացան: Այս համատեքստում շատ կարևոր է Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի խնդիրները, որոնց անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և ՌԴ տրանսպորտի նախարարի միջև օրերս կայացած հանդիպման ժամանակ: Մաքսային ձևակերպման գործընթացի առավել պարզեցումն ու արագացումն էլ ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն երկկողմ առևտրաշրջանառության մեծացման համար:
Հարկ է նշել նաև, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավորին աջակցություն ցուցաբերել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը: Վերջինս հսկայական նշանակություն ունի մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման համար և հսկայական ներդրումներ է պահանջում, այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը մեծացնում է ծրագրի իրականացման հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել