Որոշ ժամանակ առաջ արտահայտել էի այն միտքը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո սպասվող 100%-անոց համամասնական ընտրակարգը երիտասարդ քաղաքական գործիչների համար բարդություններ է առաջացնելու: Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, որ իր ցուցակում կարող են հայտնվել բացառապես կուսակցության անդամները: Չնայաց որոշ կուսակցություններ միգուցե չդիմեն այս քայլին, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ երկիրն էլ ավելի է քաղաքականացվելու: Պողոս Պողոսյանն ունի փայլուն ծրագրեր, կրթություն, խելացի է, ցանկանում է քաղաքականություն մտնել, բայց չի վստահում և ոչ մի կուսակցության: Ի՞նչ է նա անելու, դե՞մ է գնալու իր սկզբունքներին, ինչպես այսօր ՀՀ-ում անում են շատ քաղաքական «գործիչներ», թե՞ իր կուսակցությունն է հիմնելու հանուն իր ծրագրերի: Սա լրջագույն խնդիր է դառնալու մեր երկրում, առանց որևէ դրական միտման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել