Մեր մեջ շատ հայտնի է դարձել նախկին թեկնածու ասվածը: Պատգամավորի, քաղաքապետի նախկին թեկնածուներ հազարներով ունենք: Ի՞նչ են նրանք արել ընտրություններից հետո այն տարածքում, որտեղ առաջադրվել են ու չեն ընտրվել: Սրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս, խոստումներ տալիս, մեծ-մեծ խոսում և ապա արագ հեռանում ասպարեզից: Կարծում եմ, եթե մարդն առաջադրվում է ինչ-որ պաշտոնում և ասելիք ու անելիք ունի, այն կարող է անել նաև առանց ընտրվելու: Պարտադիր չէ Վանաձորի, Գյումրու և այլ քաղաքների քաղաքապետ դառնալ՝ քաղաքի հոգսերը թեթևացնելու համար, եթե, իհարկե, մտածում ես քո քաղաքի մասին, և քո մտահոգություններն անկեղծ են: Հենց եռանդով խոստացողներն են, որ ինչքան եռանդով ու ջանասիրությամբ խոստանում են, այդ նույն եռանդով էլ մոռանում են իրենց խոստումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել