Բացի չոր ու ցամաք թվերից, մեկ էլ իրար խառնված առողջապահության համակարգից այլ բան էս պահի դրությամբ չկա: Խոսքը H1N1 վիրուսի տարածման մասին է: Նախ՝ ի՞նչ անենք, որ չվարակվենք, որովհետև «Տամիֆլյուն» վաճառքում չկա: Մարդը բանտարկյալ չի... տրանսպորտ նստելու ա, փողի հետ շփվելու ա, ոնց էլ չլինի, մեկը կողքիդ կամ քիթը կմաքրի, կամ էլ կոկորդը: Հարց գրառումս կարդացող բանիմաց մարդկանց ու բժիշկներին 1. Չվարակվելու համար ի՞նչ միջոցներ ձեռնարկել և 2. Քանի՞ մարդ պիտի հիվանդանա, որ համաճարակի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել