Օգտակար հատկությունների հաշվառմամբ՝ ծիրանը կորիզավորների մեջ ամենաօգտակարն է ճանաչվել: Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտին, սիրտ-անոթային համակարգին ու նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Ճիշտ է՝ գաստրիտով ու խոցային հիվանդություններով, ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդներին պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործել:

Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին ու А, В ու С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա- , սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Ծիրանի մեջ կարոտինի պարունակության բարձր մակարդակը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել