յուլյա ֆրանկ

միջօրեի տիկինը

2007թ.-ին լույս տեսավ գերմանացի ժամանակակից գրող Յուլյա Ֆրանկի 
«Միջօրեի տիկինը» վեպը, որը արդեն հասանելի է հայ ընթերցողներին Գայանե Գինոյանի թարգմաղքինությամբ ենք կարողանում ճնշել ցանկասիրությունը
»: Կարլը մահանում է դժբախտ պատահարից, երբ շտապում է Հելենայի մոտ ամուսնության առաջարկություն անելու: Այպսիով, անանձնական սիրո շեմը դառնում է պատրանքային ու անհաղթահարելի մարդկային գոյության համար:


Mittagsfrau und Nochtenerin
գերմանական փոստային նամականիշ, 1991թ.
Սլավոնական միաֆոլոգիայում Միջօրեի տիկինը (գերմ.՝ Mittagsfrau) կամ դաշտերի ջրահարսը համարվում է հողի և դաշտերի պահապանը: Տարածելով սարսափը արտերի վրա նրանք վանում են օտարներին և չար երեխաներին: Չնայած իրենց սարսափելի կերպարներին նրանք երբեք չեն սպանում մարդկանց, բացառությամբ՝ երբ մարդը անարգում է ավանդույթները և աստվածներին: Ինչպես Հելենան, Մարթան և նրանց մայրն են հրաժարվում իրենց կերպից, որդեգրում կեղծ ինքնություն: Արդյունքում նրանք պարտվում են ժամանակին, «համրանում» և կորցնում միմիանց: Կարծես թե վեպում իրագործվում է սլավոնական այս միֆը:

Վեպը ընգրկում է բավականին լայն ժամանակահատված, երկու դարակազմիկ իրադարձություններ՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները: Բայց կառույցը յուրօրնակ է ու ինչ-որ տեղ նաև էքսպերիմենտալ: Մի վեպ, որի սկիզբը ավարտի շարունկությունն է: Կարծես թե ըներցանության վերջում վեպը կրկին ինքն իրեն է մատնացույց անում, հրավիրելով ընդգրկվելու մի անավարտ շրջանի մեջ՝ ապացուցելով, որ մանրուքներից դուրս պատմությունը կրկնվելու, ինքն իրեն ծնելու հատկություն ունի:


*

-Թույնը քաղցր է, հրեշտակ՛ս: Մի՛ նայիր ինձ անիծվածի նման: Ես մեռնում եմ և ի՞նչ:
Չէ՞ որ մահից առաջ, այնուամենայնիվ, թույլատրել են մի փոքր ապրել...

*
-Իսկ ի՞նչ կարծիքի եք մշակույթի և գիտության աղբի մասին: Ասացեք, մեր բոլոր ջանքերը չե՞ք համարում անպետք հավակնություն: Ակումբը, որտեղ ամեն մեկը նախագահ կարող է լինել, մի՞թե ամենամեծ հաջողությունը չունի: Մի՞թե դադաիզմն արվեստի համար թղթի զամբյուղ չէ:

*
Բնականությունը կարող է հաղթահարել կրքին՝ ինքը դառնալով կիրք:

*
Մենք բոլորս ամբոխի մաս ենք, էության և ներկայության միչև սահմանները փշրվում են: Կեցությունը և նրա պատրանքը մերձենում են իրար: Մարդիկ քաղցած են, չնկատեցիր, նրանք ծարավ են այն աշխարհին, որն իրենք են ստեղծում:

*
-Հույզը առարկայից բաժանել: Դա միայն հօգուտ առարկայի կլինի: Քանի որ հույզն առանց պատճառի և առարկայի, որից կախված է հնարավոր չէ պատկերացնել:

*
...Աստծուն բացի մարդու հիշողությունից և հուսահատությունից ուրիշ ոչինչ պետք չէր:


անտարես 2014թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել