Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։ Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածը տարի կոչվող քաղցր գաթան է, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել