preview-650x390-650-1434228844
Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։ 
Այլևս ոչ մի րոպե չեմ անցկացնելու նրանց հետ, ովքեր ստում են կամ փորձում են ինձ մատների վրա խաղացնել։ Ես որոշել եմ այլևս չապրել միտումնավորության, երեսպաշտության, անազնվության ու էժան գովեստների մեջ։ Չեմ հանդուրժելու ո՛չ կիսագրագետներին, ո՛չ գիտակ մեծամիտներին։ Հաշվի չեմ առնելու հանրային բամբասանքները։ Ատում եմ բախումներն ու համեմատությունները։ Ես գիտեմ, որ աշխարհը հակադրություններից է բաղկացած, դրա համար էլ խուսափում եմ կոշտ, անզիջում մարդկանցից։ Ընկերության մեջ չեմ սիրում հավատարմության պակասն ու դավաճանությունը։
Յոլա չեմ գնալու նրանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչպես հաճոյախոսեն կամ խրախուսանքի խոսք ասեն։ Չափազանցությունն ինձ սպանում է։ Եվ դժվար եմ ընդունում նրանց, ովքեր կենդանիներ չեն սիրում։
Եվ այս ամենից ավելի ես չեմ համակերպվելու նրանց հետ, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։
Մերիլ Սթրիփ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել