Մի բան ասեմ... էդ որ պաշտոնյաները, իրար հերթ չտալով, գնում են դիրքեր` ցույց տալու համար, որ զինվորի կողքին են, մտածում են զինվորի մասին, դա վատ բան չէ իհարկե, բայց շատ սթրեսային է զինվորի համար: Մարտական հերթապահություն իրականացնող զինվորն ապրում է հստակ գծված ռեժիմով, որտեղ հանգստի ամեն մի րոպեն շատ կարևոր է: Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի կամ զինվորականի այց նշանակում է, որ սաղ գիշեր պոստում կանգնած զինվորը ցերեկը հանգստանալու փոխարեն պետք է լարված սպասի հյուրերին, տարածքը կարգի բերի, իր արտաքինը կարգի բերի և այլն, և այլն:
Էդ այցերի վրա ծախսվող գումարով, ջիպերի կալոնաների ծախսած վառելիքի գումարով կարելի ա դիրքեր ուղարկել տասնյակ անգամներ ավելի շատ ծխախոտ, մրգեր, հյութեր, սնունդ ու զինվորի համար պետքական բազմաթիվ այլ պիտույքներ:
Շնորհավոր բոլոր զինվորների Նոր տարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել