Էս տոպրակը իր մեջ եղածով Վանաձորի խանութներից մեկի վաճառողուհին ինձ տվել է կաթի անվան տակ... Ի դեպ, սա պետական կաթնամթերք է, որի վրա չկա ոչ մի գրություն, թե իրականում ինչ է տոպրակի մեջ.....՝ կաթ, թույն, ժավելի սպիրտ.....պիտանի՞ է, թե՞ չէ, որտե՞ղ է արտադրված, ո՞ւմ գառաժում ու ե՞րբ՝ պարզ չի, պարզ է միայն մի բան. որոշ մարդիկ տոնական այս օրերին իրենց բիզնեսն են ծաղկեցնում, իսկ էն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկել խանութներում վաճառվող սնունդն ու պաշտպանել սպառողների շահերը, հավանաբար ամանորյա գնումներով են խառնված: 
Սաղ հեչ, հիմա էս տոպրակի միջի պարունակությունը պարզելու համար ես ո՞ւմ դիմեմ, երևի ստամոքսիս......ճճճճ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել