Ցավում եմ, որ 21-րդ դարում ՀՀ փոստային համակարգը շարունակում է մնալ խոցելի և անկատար, այն դեպքում, երբ ուժեղ փոստը երկրի հզորության մասին կարող է խոսել: Քիչ առաջ խոսում էի Հայաստանի բանկերից մեկի սպասարկման բաժնի հետ: Հայաստանում փոստով ոչինչ չեն ուղարկում: Եթե աշխատող մարդը քարտ է բացում բանկում, մի քանի աշխատանքային օրերի ընթացքում ստիպված է վերցնել բանկից: Աշխատող մարդու համար սա ժամանակի անտեղի կորուստ է, չնայած որոշ բանկեր աշխատում են նաև շաբաթ օրերին: Սա ընդամենը մեկ օրինակ էր: Մենք անգամ փոստարկղեր չունենք շքամուտքերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել