Չքավորության մակարդակը Հայաստանում հասնում է սարսափելի մակարդակի: Եթե փորձենք դիտարկել միայն Կոմիտասի պողոտան, ապա երկու-երեք կանգառ ոտքով քայլելիս կհանդիպենք մոտավորապես 7-10 մուրացկան, եթե դրանց թվին էլ գումարենք Բարեկամության մետրոյի անցումում կանգնողների +- 5 մուրացկաններին, կստացվի, որ ընդամենը երեք կանգառի վրա կանգնում են մոտ 15 մուրացկան: Միանշանակ նշելով, որ վերոնշյալ մարդիկ լավ օրից չի, որ մուրացկան են դարձել, հարկ է նշել, որ իրենք էլ իրենց յուրօրինակ «մաֆիան» ունեն և ցանկացած այլ մուրացկան չի կարող իրենց տեղը կանգնել: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մարդիկ պետությունից հույսները կտրել են և անցորդների վրա են դրել իրենց հույսը, պետք է նրանց օգնել: Եթե փորձես այդ մի քանի կանգառի վրա կանգնած մուրացկաններին գոնե 100 դրամով օգնել, ապա կստացվի, որ օրը մոտավորապես 1000-1500դրամ հարկավոր է միայն այդ մարդկանց օգնելու համար, եթե բազմապատկենք այդ թիվը մեկ ամսով, կստացվի, որ ամսական 30.000-45.000 դրամ է հարկավոր միայն մուրացկաններին օգնելու համար:
Հ.Գ. Հարգելի պատասխանատու և պատկան մարմիններ, ինչպե՞ս 35.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները ապրեն + դրան մի այդքան էլ օգնեն պետության կողմից լքվածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել