Ազգային ժողովի քառօրյա վերջին մի նստաշրջանում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ: Կրթության եւ գիտության նախարար (ամոթ է ասելը) Արմեն Աշոտյանը զբաղվում էր Ֆեյսբուքում, լրատվական կայքերում ժամանակ սպանելով: Եվ ահա գտավ անչափ հետաքրքիր տեղեկատվություն: 2013թ. պետական բյուջեից էլ հետաքրքիր, կարեւոր ու նշանակալի: Գագիկ Ծառուկյանի կազմակերպած բոդիբիլդինգի մրցաշարի մասին է խոսքը: Արմեն Աշոտյանն աջուձախ ցուցադրում էր այլոց բոդիբիլդինգային տվյալները, ականջալուր անում, որ տեսեք` Ծառուկյանն էսպիսի բան է կազմակերպել: Իսկ ԱԺ-ում քննարկվում էր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, մեկ-մեկ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ամբիոնի մոտ գնում` պատգամավորների հարցին պատասխանելու: Միայն Աշոտյանի համար այդ օրը կհիշվի որպես բոդիբիլդինգով նշանավորված օր:

AJ - ARMEN ASHOTYAN (15)
Արմեն Աշոտյանն իր «գտածոն» ցուցադրում է նախ կառավարության միջին չինովնիկներին: 

AJ - ARMEN ASHOTYAN 2 (2)
«Բայց արժե՞ շեֆին ցույց տալ»,-կամուկացի մեջ է կրթնախարարը:  
 
AJ - ARMEN ASHOTYAN 2 (3)
Գիտնախարարին հաջողվում է շեֆի ուշադրությունը կտրել «անկարեւոր ու ձանձրալի» քննարկումներից:
  
AJ - ARMEN ASHOTYAN 2 (5)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար ԱԺ նիստի ձանձրույթը փոխարինվեց երիտկուսակցականի բերած ավետիսով: Վարչապետը լուրը լսում է համակ ուրախությամբ:
 
Արմեն Աշոտյանի փայ
Գերագույն բերկրանք` վարչապետավարի: Աշոտյանի բերած լուրն ուրախ էր նաեւ Արմեն Գեւորգյանի եւ Արմեն Մովսիսյանի համար: Վարչապետը աչքերը փակած երազանք է պահում` երեք Արմենների մեջտեղում գտնվելով:

Սա է մեր կառավարությունը: Եվ վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել