Մեր քաղաքական դաշտում մի տհաճ տենդենց է նկատվում: Մեր քաղաքական գործիչները` հիմնականում պատգամավորներ և այն էլ իշխանական թևի ներկայացուցիչ պատգամավորներ, անընդհատ խախտում են էթիկայի բոլոր հնարավոր կանոնները: Մոռանալով, որ իրենք ազգի ընտրյալներն են, այսինքն՝ «ընտիրը», կամ էլ հենց դա հաշվի առնելով իրենց թույլ են տալիս ոչ միայն էթիկայի կանոնների խախտում, այլ նաև այդքանից հետո սպառնում են: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Յուրաքանչյուր պաշտոնյա` լինի դա պատգամավոր, նախարար, վարչապետ, թե շարքային ոստիկան, պետք է քաջ գիտակցի`
1. որ ինքը ժողովրդի ծառան է,
2. որ իր աշխատավարձը կուտակվում է շարքային քաղաքացու մուծած հարկերից,
3. որ ինքը պետք է գործի հանուն քաղաքացու և ժողովրդի բարօրության, ապահովության, պաշտպանվածության, այլ ոչ թե ընդդեմ դրա,
4. որ իր պաշտոնավոր դառնալու համար ժողովրդին է պարտական,
5. և, որ ոչ պակաս կարևոր է, ժողովուրդը իրավունք ունի իրազեկ լինելու ցանկացած պաշտոնյայի գործունեությանը, իսկ պաշտոնյան էլ պարտավոր է դրա համար նյութեր տրամադրել:
Հ.Գ. Լինել «ընտրյալ» չի նշանակում լինել ամենալավը և անել ամեն ինչ, ինչ ուզում ես, այլ նշանակում է լինել ամենալավը, ով կարող է լավագույնս լուծել քաղաքացիների խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել