Նոր մի քանի տեղ կարդացի, որ իբր «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանին ՀՀՇ-ի համագումարին ուղարկելով, էժանագին վերաբերմունք ա ցուցաբերել ՀՀՇ-ի նկատմամբ: Որպես դրա ապացույց մատնանշում են այն փաստը, որ նախորդ օրվա «Հանրապետություն» կուսակցության համագումարին մասնակցում էր անձամբ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ոչ թե հասարակ ներկայացուցիչ: 
Նախ` ոչ մեկի համար գաղտնիք չեն «Ժառանգության» ու ՀՀՇ-ի հարաբերությունները` «Ժառանգության» մեղադրանքները ՀՀՇ-ի հասցեին, որոնք նույնիսկ 2008թ.-ին Տեր-Պետրոսյանին սատարելու ժամանակ չէին զսպվում: Էդ դեռ մի կողմ թողնենք, բայց, ասենք, կարծիք հայտնող մարդը, այն էլ` լրագրողը, ինչքա՞ն անտեղյակ կարող է լինել քաղաքական իրադարձություններից, որ նման կարծիք հայտնի: 
Լավ, բա էդ լրագրողը չգիտե՞ր, որ գրեթե նույն ժամանակ մեկ ուրիշ վայրում էլ անց էր կացվում «Ժառանգության» համագումարը...
Իրականում, միայն մի կարծիք կարող է լինել. այն է, որ եթե «Ժառանգության» ներկայացուցիչը, սեփական կուսակցության համագումարը թողած, եկել էր մեկ ուրիշ կուսակցության համագումարին, ապա դրանից եզրակացություն պիտի արվեր, որ դա, այնուամենայնիվ, քաղաքակիրթ ու բարոյական քայլ էր` առավել ևս, որ շատ հանգիստ «Ժառանգությունը» կարող էր մերժել հրավերը` արդարանալով, որ նույն ժամանակ անց է կացվելու իրենց համագումարը: 
Թե չէ` վերցրել լեգենդներ են հորինում: Ու բնականաբար, նման լեգենդներ կարող են հորինել միայն պատվեր կատարողները և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել