Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1177.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 4.6%-ի աճ:
Արտահանման ցուցանիշները նույնպես դրական են: Ընդանուր առմամբ արտահանվել է 430 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.1%-ով:
Նույն ժամանակահատվածում աճ է արձանագրվել արդյունաբերական մի շարք ճյուղերում: Մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործող ընկերություններում աճը կազմել է 50.2%: Էլեկտականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն աճել է 3.7% աճ:
Այս տարի ստեղծվեցվին 22 արդյունաբերական ընկերություններ, որոնց կողմից ստեղծվել է շուրջ 2600 աշխատատեղ:
Արդյունաբերական ոլորտն ունի նաև պետական զգալի աջակցություն: Մասնավորապես՝ այս տարի ընդունվել է օրենք, ըստ որի՝ սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալող սուբյեկտներն ազատվում են հարկերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել