Կարծես անցնում է ռուս-թուրքական հակամարտության կապակցությամբ որոշ շրջանակների ուրախությունն ու էյֆորիան, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ակնկալիքներն ու սպասելիքները: Թուրքիան ակնհայտ հասավ իր նպատակին և այսօր, առայժմ ավելի հաղթանակած է, ավելի լկտի, ցինիկ ու ոգևորված աշխարհի բոլոր թուրքալեզու խառնամբոխի զորակցությունից, Արևմտյան պետությունների անհեռատես, միամտության հասնող քաղաքականությունից և թուրքական դիվանագիտության հերթական տրիումֆից:
Իսկ Ռուսաստանը կրկին մենակ, չհասկացված, պատժված ու դեռևս երկար կմնա իզգոյի իր այդ կարգավիճակում: Ռուսաստանն այսօր ստանում է իր երկդիմի, անմտածված, բարեկամ՝ իրեն նվիրված ժողովուրդներին, պետություններին չգնահատելու, նրանց կողքը չկանգնելու, իր ուժերն ու հնարավորությունները գերագնահատելու պտուղները…
Իսկ մե՞նք… Իսկ մենք երկու ոտքով հայտնվել ենք կեղտի մեջ…Շրջապատված երկու՝ միջև ատամները զինված, արյունարբու թուրքական պետություններով և երկու կիսատ-պռատ, իրենց շահերը միշտ հաշվենկատ, լավ գիտակցող ու պաշտպանող պետություններով:
Բավականին բարդ, բավականին վտանգավոր իրավիճակ է, ու Աստված մի արասցե, ռուս-թուրքական քաղաքական-տնտեսական հակամարտությունը վերաճի ռազմականի: Իսկ դրա վտանգն ակնհայտ է, այն դամոկլյան սրի նման կախված է հատկապես թուրք-սիրիական սահմանների իրավիճակից և հայ-թուրքական սահմանին տեղակայված անընդհատ ուժեղացվող ռուսական ռազմաբազայի առկայությունից:
Մյուս կողմից էլ Թուրքիայի պահանջով հայ-ադրբեջանական հակամարտության աննախադեպ, էլ ավելի սրումը՝ հիբրիդային, լոկալ պատերազմը… Ու մենք հայտնվել ենք «թուրքական աքցանի» մեջ, պատային իրավիճակում, կամ «շաշկիի լեզվով» ասած՝ կամ կուտեն, կամ էլ ֆուկ կհանեն… Իսկ այս ստեղծված իրավիճակում մենք ողջ ազգով առավել քան երբևէ պետք է անպայմանորեն լինենք միասնական և համախմբված…

Միակ ելքը գուցե Թուրքիան ներսից պայթեցնելն է՝ քրդական խաղաքարտը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել