Արդի աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային դասավորվածությունը մեզ բան են հուշում, որը կարող ենք հասկանալ յուրովի...
Մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք և, չունենալով «պատերազմ» եզրույթը մեր ինքնագիտակցության մեջ, ներքաշված ենք իրական պատերազմի դաշտ, որտեղ բանակն անում է հնարավորը, որ ՀՀ բնականոն կյանքը չընդհատվի:
Վերջին երկու տարիները քայլ-քայլ մոտենում են 1988-1994 թվականին:
Քառորդ դարի ընթացքում թշնամին (վաղուց արդեն մեզ գրել ու օգտագործել «հարևան» կամ չգիտեմ այլ եզրույթ տեղին չէ ու վտանգավոր է) զինվել է և իր հասարակության կյանքից կտրված գումարների արդարացումն է փնտրում: Իրականում նրա զինատեսակները ոչ այնքան արդյունավետ են, որքան բավականաչափ ներկայացված աշխահում, և այդ միֆը կամաց-կամաց վերանում է մեր բանակի համեստ ու լուռ կեցվածքով, որը պատրաստված է և ի զորու է ճնշելու ցանկացած ոտնձգություն:
Երեկ հայտարարվեց, որ եզրույթը փոխելու ժամանակն է, և իրականում լայն հասարակության մեջ նկատելի են մտավորականների ու զինվորականների կողմից տրվող գնահատականները, թե արդի իրադրությունը մոտ է պատերազմականին, և որ ներքաշված են մի իրականության մեջ, երբ չես պաշտպանվում և պատժում (միայն կանխարգելելը քիչ է), ապա դառնում ես նշախեց թշնամու համար:
Հասարակության մեջ նաև բազմաթիվ կարծիքներ կան, որոնք արտահայտում են իսրայելական տարբերակով՝ մշտապես պատերազմական համարվող, և առավել անհամարժեք հարվածներով երկիր լինելու որոշում կայացնելը և այլևս այդպիսին լինելը տարածաշրջանում և մեր թշնամու հանդեպ: Այսինքն լինել ռազմաքաղաքական բանակ ՝ ինչ հայտարարել և իրականացվում է մեր բանակ կողմից:
1994 թվ. հաղթանակի մեջ մնալը և այդքանով բավարարվելը մեր համար ձեռնպահ մնալուն է հավասարազոր և հղի է վտանգներով:
Արդեն ունենք դավաճաններ (ինչ թույլ է տալիս եզրավորել այս ամենը և հարևան պետությանը՝ թշնամի), և արդեն կրակում են հաուբից կոչվող զինատեսակից: Ասվում է, որ պատերազմի աստվածը հրետանին է...
Պատերազմ եզրույթի կիրառումն ու համապատասխան իրականությանը պարտաստ լինելը վերաբերում է ոչ թե պարզ քաղաքացուն կամ խաղաղ ազգաբնակչությանը, այլ մտավորականին, հեղինակավոր անձանց և որոշումներ կայացողներին, քանի որ մեր սահմանները թեպետ անխոցելի են և ամուր, բայց գաղափարապես թե՛ հասարակությունը և թե՛ մտավորականությունն ու ազգի սերուցքն ինչ-որ տեղ դեռ քնած են:
Ապացույցներիս մեկի մասին ասվեց (շրխկոցով դավաճանություն): Գումարենք միջազգային տարբեր ծրագրերում վերջին երկու տարիների ընթացքում կոնֆլիկտների հաղթահարման ծրագրերի ու եզրերի բացակայությունը, միջնորդական ջանքերի վիժեցումն ու ահագնացող զինատեսակների կիրառումը, կստացվի իրական և հենց գաղափարական մի պատերազմ, որը եթե տեսանելի չէ խաղաղ բնակչությանը և մեր բնակավայրերին, ապա ի շնորհիվ երեկվա երեխեքի ու էսօր տղամարդացող ու հերոս մեր զավակներին:
Թե՛ լրատվական, թե՛ հանրային, թե՛ կենցաղավարության հարթակներում չզգալով այն, ինչ կատարվում է սահմանին, մենք նաև մի պահ մոռանում ենք, որ դիրքերում իսկական պատերազմ է, ու էդ պատերազմն ընկալում ենք միայն մեկ կերպով, այն է (աստված կարող պահի)՝ խաղաղ բնակչության այս ամենի մեջ մասնակցության այս կամ այն կերպեր կա՞ն, թե՞ ոչ:
Ստացվում է, որ չհայտարարված պատերազմի մեջ, երբ լրատվությունը պետք է լինի բացառապես պաշտոնական (ինչ արվում է մոտ երկու տարի), և մենք թիկունք ենք:
Թիկունք ենք, որովհետև մեր երիտասադներն ամեն կերպ մասնակցում են բանակաշինությանը տարբեր օժանդակ ծրագրերով:
Որովհետև յուրաքանչյուր քաղաքացի իր չափով ու գիտակցությամբ արտահայտում է իր տեսակետն այս ամենի մասին:
Մենք բոլորս ամեն առավոտ արթնանում ենք ու վազում դեպի լրահոս, որ իմանանք, թե ինչ է կատարվել դիրքերում, և եթե անկեղծ լինենք, ապա նաև խորը շունչ ենք քաշում, երբ ամեն բան խաղաղ է եղել:
Մենք կողմ չենք պատերազմին, ոչ մի խելամիտ հասարակությունը չի սիրում ու չի ուզում այս եզրույթը կիրառել իր կենցաղում և կյանքում, բայց ի՞նչ ենք հարցնում մեր ծանոթներին, երբ հանդիպում ենք ու գիտենք, որ որդի ունի բանակում, ու ինչքա՞ն ենք ուրախանում, երբ փառք ու պատվով տուն է գալիս... ու կամ...
Արդի իրականության մեջ ձեռնպահ մնալը վտանգավոր է ու մահացու: Արդի իրականության մեջ պատերազմը հայտարարվի, թե՝ ոչ, դու պետք է լինես պատրաստ և հրացանդ յուղած պահես:
Այս տարածաշրջանում, որը մեր հայրենքին է, այլ կերպ, քան երկրի զինվոր լինելն ապրել հնարավոր չէ: Մեր պապերի հողերը մերն են... և եթե դու չկրակես, քեզ են կրակելու:
Այս անունը՝ Չ-Պատերազմ, վաղուց չենք կարող դնել (արդեն մոտ յոթ հարյուր տարի...)։
Արջատերերի կղզի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել