Արդեն երկու օր է, որ ազգի երևելի մասը քննարկում է՝ կարո՞ղ էր արդյոք նախարարը թույլ տալ իրեն մարդ լինել ու ներկայացնել իր ընտանիքը հասարակությանը:
Պատերազմի մեր գտնվող զորաց հրամանատարը նաև մարդ է ու իր ընտանիքի մասին պատմող ակնարկով ասում է մեկ բան, որ ես էլ ունեմ ընտանիք ու ձեր նման մարդ եմ։
Շքեղ էր, թե՝ ոչ տունը. ձեր թաղերում հեղինակություններ կան, որ չեն աշխատել, իրենց տներում օտարերկյա պաշտոնյա չեն ընդունում, բայց ապրում են ավելի լավ։
Ո՞ւմ համար էր բացված սեղանը. չեմ կարծում, որ գաղտնիք է, բայց կարող եմ ենթադրել, որ, ասենք, Հունաստանի ՊՆ նախարարի (հիպոթետիկ կարող է լինել նաև հարազատ մեկը կամ ինչ-որ տարելից)։
Ի՞նչ կմտածի զինվորը կամ ծնողը. կմտածի, որ ինքը, ով մի տան սյուն է, ունի նախարար, ով ունի ընտանիք և մարդ է (հատկապես երբ գիտենք, որ մեր նախարարի որդիները ծառայել են բանակում ու նորմալ ծառայություն անցել)։
Ի՞նչ կասի թշնամին. լսեք՝ մենք դա քննարկո՞ւմ ենք առհասարակ։
Ի՞նչ կասենք մենք. լսեք՝ մենք ուզում ենք՝ մեր նախարարը, միշտ զինվոր լինելով, չունենա՞ ընտանիք ու մեկը, ով կկանգնի կողքին, ու որ ինքն ապրի, ասենք, աղքատ, մենք դրանով լավ կլինենք ու հպա՞րտ։ Իսկ հիմա առավել կոնկրետ.
բանն այն է, որ երկրի համար կարևոր ու վտանգավոր պահերին սկսվում է Սեյրան Օհանյանի քննարկումը և կամ դրանից հետո: Ովքե՞ր են անում, կարծում եմ՝ կարիք չկա ասելու:
Բանն այն է, որ ամեն մեդիա ունի իր էսպես ասած թաքցրած նյութն ու կարող է աշխատացնել՝ երբ ուզի։ 
Բանն այն է, որ էս ամբողջը հակամարտության գծի լարումից երկու օր անց անելն ուղղակի դավադրություն է ու վտանագավոր խաղ։
Բանն այն է, որ այնչափ մտածված է այս ամենն ու հաշվարկված, որ ապացուցվում է մեր հասարակության ինքահոս զարգացածության և համակարգվածության բացակայությունը։
Ցանկացած հրաման և, բնականաբար, հրամանատար քննարկումից դուրս է, ու եկեք ասեք, որ հրետանային տարափի տակ նախարարի՝ դիրքեր գնալն իրապես վայել է նորմալ հրամանատարին և հային ու նաև ընտանիքի հորն ու ծնողին։
Արջատերերի կղզի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել