ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով Միացյալ Նահանգներն ազատվում են նավթի արտահանման սահմանափակումներից։ Այն գործում էր 40 տարի՝ սկսած 1975 թվականից։ Մինչ այս օրենքի նախագիծը հաստատվել էր նաև ԱՄՆ կոնգրեսում։ Երբ սահմանափակումները վերջնական հանվեն, մենք կունենանք նավթային աշխարհում նոր իրավիճակ և, իհարկե, ականատես կլինենք նոր վերադասավորումների։ Նոր իրավիճակն էլ կհանգեցնի նոր գնային քաղաքականության, որի արդյունքում մենք ականատես կլինենք նավթային գների նոր անկման։ Միաժամանակ, սակայն, կարծում եմ, որ նավթային գների անկումը մեծ չի լինի։ Առանց այդ էլ նավթի գների վրա ճնշում գործադրող գործոնների պակաս մենք չունենք, և հետագայում անկումն առավել նկատելի կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես կհանվեն իրանական նավթի արտանահման արգելքները։ Այնուամենայնիվ, այս օրերին ամերիկյան նավթի գինն արդեն հասցրել է նվազել շուրջ 1%-ով, և արժեզրկումը կշարունակվի արդեն երկուշաբթի, երբ կբացվեն բորսաները։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո և հետագայում... Հուզիչ կլինի իհարկե։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել