Իմ տեսանկյունից սա առաջին հերթին ոչ թե Սաակաշվիլի-Ավակով կռիվ է, այլ Սաակաշվիլին՝ ընդդեմ հայի: Վրաստանի էքս նախագահը, ով հայտնի է իր հայատյացությամբ, տարիների ընթացքում բնավ չի փոխվել, այլ ընդհակառակը՝ նրա սոցիալական էջերն այսօր էլ արտացոլում են նրա ամուր կապվածությունն ադրբեջանաթուրքական դաշինքի հետ: Սաակաշվիլին միգուցե իրոք հայի կողմից իր դեմ կատարված մահափորձից հետո իրավունք ունի չսիրել մեզ, սակայն շարունակ քննարկվող ասեկոսեները, թե նա հայկական արմատներ ունի, առնվազն նրան տարօրինակ են դարձնում: Չնայած պատմությունը մեզ արդեն մեկ այդպիսի կերպար նվիրել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել