Ֆեյսբուքյան հարգելի ընկերներ,
այսօր 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող ևս 50 ընտանիքներ ստացան իրենց նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները: Սա արդեն 3-րդ բազմաբնակարան շենքն է, որ շահագործման ենք հանձնում այս տարվա ընթացքում: Անհրաժեշտ փաստաթղթերը կարգավորելուց հետո` մինչև տարեվերջ, իրենց սեփականության վկայագրերը կստանան նաև շենքի մյուս բնակիչները: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս ծրագրի շրջանակում իրականություն է դառնում ավելի քան 650 ընտանիքների` նոր ու ապահով բնակարանում ապրելու երազանքը: Համոզված եմ, որ բնակարանամուտ տոնող այս ընտանիքների համար սա ամանորյա լավագույն նվերն է: Առո՛ղջ և երջանի՛կ վայելեք ձեր նոր բնակարանները, սիրելի՛ համաքաղաքացիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել